Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Որ տարիքից կարելի է երեխայի համար սմարթֆոն գնել. med.news.am

Որ տարիքից կարելի է երեխայի համար սմարթֆոն գնել. med.news.am

Թվում է, թե շուրջը բոլորն արդեն սմարթֆոններ ունեն, բայցեւայնպես բավականին դժվար է կողմնորոշվել, թե երբ կարելի է սմարթֆոն տալ սեփական երեխային:

 

Քլիվլենդի կլինիկիայի հոգեբույժ Ջո Օսթերմանն ասում է, որ երեխան կարող է ստանալ սմարթֆոն միայն այն բանից հետո, երբ բավականաչափ տեղեկացված կլինի, թե ինչ վտանգներ է պարունակում սմարթֆոնը եւ, իհարկե, երբ արդեն կիմանա, թե ինչպես է պետք օգտվել դրանից: Մինչեւ տասը տարեկան երեխաները, ըստ հոգեբանի, չպետք է օգտվեն սմարթֆոններից ու, առավել եւս, չպետք է ունենան իրենց սեփականը: Սմարթֆոնից օգտվող երեխան պետք է բավականաչափ հասուն ու պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, թե ինչ է կիբերհանցագործությունը ու ինչով է այն վտանգավոր:

Օստերմանը խորհուրդ է տալիս ծնողներին յուրատեսակ պայմանագրեր կնքել իրենց զավակների հետ. այդ պայմանագրերում պետք է նշված լինեն թե՛ երեխայի,  թե՛ ծնողների պարտականությունները եւ նրանց ոչ պատշաճ արարքների հետեւանքները: Բացի դրանից, հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին ավելի շատ շփվել երեխաների հետ եւ հետեւել, թե ինչ են նրանք անում։ Երեխաները պետք է վստահեն ծնողներին ու պատրաստ լինեն խոսել նրանց հետ` սմարթֆոններին վերաբերող խնդիրների դեպքում:

Նաեւ ծնողները պետք է ծնողական հսկողության ծրագիր տեղադրեն հեռախոսի վրա:  Եթե երեխան բողոքում է, ուրեմն նրան պետք է զրկել սմարթֆոնից՝ վստահեցնում է հոգեբանը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. abonentov.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ